Մատչելիության հղումներ

Մեղրի-Երևան ճանապարհին ավտովթարի հետևանքով 4 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել


Լեռնային ճանապարհ Հայաստանում, արխիվ
Լեռնային ճանապարհ Հայաստանում, արխիվ

Երեկ ժամը 12.30-ի սահմաններում Մեղրի-Երևան ճանապարհի 168-րդ կիլոմետրում «Մերսեդես Ե 320» ավտոմեքենան բախվել է հանդիպակաց երթևեկող «Օպել» ավտոմեքենային, ինչի հետևանքով 4 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել:

Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում այսօր տեղադրված հաղորդագրության համաձայն, տեղում մահացել են «Օպել»-ի վարորդը` 50-ամյա Սիմոն Պողոսյանը, նրա ուղևորներ՝ 43-ամյա Արկադիա Գասպարյանը, 21-ամյա Քրիստինա Գասպարյանը և 4-ամյա Մանե Ալեքսանյանը տեղում մահացել են, իսկ մյուս 3 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG