Մատչելիության հղումներ

973 միլիոն դրամ՝ Տավուշի ճանապարհների բարելավմանը


Ավտոճանապարհ Տավուշի մարզում, արխիվ
Ավտոճանապարհ Տավուշի մարզում, արխիվ

Կառավարությունն այսօրվա նիստում Տավուշի մարզպետարանին հատկացրել է 973 միլիոն 208 հազար դրամ՝ մարզի ճանապարհային ցանցի բարելավման, զբոսաշրջությանը նպաստող ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, գործադիրի մեկ այլ որոշմամբ Արմավիրի մարզպետարանին հատկացվել է 35 միլիոն դրամ՝ Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրի հիմնանորոգման և բարեկարգման նպատակով, ինչը, ըստ կառավարության, թույլ կտա նաև պատշաճ անցկացնել Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումները:

Իսկ Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքում ներքին գազատարների կառուցման նպատակով հատկացվել է 7 միլիոն դրամ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG