Մատչելիության հղումներ

Ռուսական օգնության հերթական ավտոշարասյունը հասավ Դոնեցկ և Լուգանսկ


Մարդասիրական օգնության հերթական ավտոշարասյունը Դոնեցկում, հունվար, 2015թ.
Մարդասիրական օգնության հերթական ավտոշարասյունը Դոնեցկում, հունվար, 2015թ.

Այսօր Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը մարդասիրական օգնությամբ բեռնված հերթական՝ 33-րդ ավտոշարասյունն է հասցրել Դոնեցկ և Լուգանսկ։

Նախարարությունը հաղորդում է, որ ճանապարհին ոչ մի միջադեպ չի գրանցվել, բոլոր մեքենաներն անվնաս տեղ են հասել և բեռնաթափումից հետո կվերադառնան Ռոստովի մարզ։

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, նշում է, որ Դոնբաս է մտել ավելի քան 100 մեքենա 1000 տոննայից ավելի հումանիտար օգնությամբ՝ դեղորայք, սննդամթերք, այդ թվում՝ պահածոներ և առաջին անհրաժեշտության իրեր։

«Մաքսային ու սահմանային անցակետերում ոչ մի դիտողություն ստուգողների կողմից չի եղել։ Այդ աշխատանքում ընդգրկված էին և ուկրաինացի մաքսավորները և սահմանապահները», - նշում է ռուսական աղբյուրը։

Անցած տարվա օգոստոսից Ուկրաինայի՝ հակամարտությունից տուժած այս տարածաշրջան է առաքվել ավելի քան 41 հազար տոննա մարդասիրական օգնություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG