Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հակառակորդը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի ողջ երկայնքով հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: Այդ մասին հայտնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը և անհրաժեշտության դեպքում դիմում պատասխան գործողությունների», - ասված է հաղորդագրությունում:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն