Մատչելիության հղումներ

Հյուսիսային Կորեան չի բանակցի «թշնամական» ԱՄՆ-ի հետ


Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին, արխիվ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ին, արխիվ

Հյուսիսային Կորեան շահագրգռված չէ իր միջուկային ծրագրի շուրջ Իրանի օրինակով ԱՄՆ-ի հետ բանակցելու հարցում: Ըստ «Ռոյթերս»-ի, այսօր այս մասին հայտարարություն է տարածել ԿԺԴՀ արտաքին գործերի նախարարությունը:

Դրանում նաև նշված է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը «էական զսպող գործոն է այնպիսի թշնամական երկրի արտաքին քաղաքականությանը դիմագրավելիս, ինչպիսին Ամերիկայի Միացյալ Նահանգներն է»:

«Մեր պարագայում տրամաբանական չեն Իրանի շուրջ ձեռք բերված համաձայնությանն առնչվող համեմատությունները, քանի որ մենք մշտապես ենթակա ենք ԱՄՆ-ի զինուժի կողմից իրականացվող սադրիչ գործողություններին, ներառյալ համատեղ զորավարժությունները և հենց մեզ սպառնացող միջուկային լուրջ վտանգը», - ասված է Հյուսիսային Կորեայի արտաքին գերատեսչության տարածած փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG