Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետի որդին հրազենային վնասվածք է ստացել, հարուցվել է քրեական գործ


Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Ալավերդի քաղաքի բնակիչ Լևոն Արթուր Նալբանդյանի առողջությանն անզգուշությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ:

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, հուլիսի 19-ին` ժամը 00:40-ին, «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում է ստացվել, որ զույգ սրունքների շրջանում ստացած հրազենային վնասվածքներով բժշկական կենտրոն է ընդունվել 1993 թվականին ծնված Լևոն Նալբանդյանը: Այնուհետև՝ ժամը 02:10-ին, ինքնակամ ներկայացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կարեն Երիցյանը և հայտարարել, որ ինքնաձիգով ինքն է կրակել և անզգուշությամբ Լևոն Նալբանդյանին պատճառել վերոհիշյալ վնասվածքները` ներկայացնելով АК-74 տեսակի գործարանային համարի ինքնաձիգը` պահունակով, որում առկա է եղել երկու փամփուշտ:

Հարուցվել է քրեական գործ` անզգուշությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, ապօրինի կերպով հրազեն պահելու և կրելու դեպքերի առթիվ:

News.am կայքի փոխանցմամբ, հրազենային վնասվածքներ ստացած երիտասարդը Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի որդին է, և դեպքն էլ, նախնական տեղեկություններով, դժբախտ պատահար է որսի ժամանակ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG