Չնայած Իրանի միջուկային ծրագրի շուրջ գերտերությունների և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությանը, Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, թե «ԱՄՆ-ի մեծամտության նկատմամբ Իրանի հակադրությունը չի փոխվի»:
Մահմեդական Ռամադան տոնի ավարտի առիթով ելույթ ունենալով երկրի հեռուստատեսությամբ, Խամենեին նաև ասել է, թե Իրանը կտրականապես դեմ է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի քաղաքականությանը:
ԻԻՀ հոգևոր առաջնորդը, ում վերապահված է վերջնական որոշումներ կայացնելու իրավունքը, երկրի քաղաքական գործիչներին հորդորել է ուսումնասիրել գերտերությունների հետ ձեռք բերված համաձայնագիրը, որպեսզի թույլ չտրվի Իրանի ազգային շահերի ոտնահարում: