Ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փաստաբանը "Интерфакс" գործակալությանը հայտնել է` այսօր Մոսկվայի մեկուսարանում իրեն տեղեկացրել են, թե Սավչենկոն տեղափոխվել է Ռոստովի մեկուսարան:
Երկու ռուս լրագրողի սպանության մեջ մեղադրվող Սավչենկոյի գործը օրերս Ռուսաստանի դատախազությունը հանձնել էր Ռոստովի մարզի դատարանի Դոնեցկի նստավայր:
Դոնեցկը ռուսամետ անջատականների և զենքերի կուտակման կենտրոնն է։ Սավչենկոն անջատականներից բազմաթիվ սպառնալիքներ է ստացել ընտանիքի անդամների վերաբերյալ, որոնք մտադիր են մասնակցել դատավարությանը:
Նադեժդա Սավչենկոն երեկ դիմել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունին՝ ակնկալելով միջամտություն դատավարությունը Մոսկվա տեղափոխելու հարցով: