Անցյալ տարի Ուկրաինայի տարածքում կործանված «Մալայզիական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի զոհված 298 ուղևորներից 18-ի հարազատները դիմել են Չիկագոյի դատարան՝ ընդդեմ ռուսամետ անջատականների նախկին հրամանատար Իգոր Գիրկինի:
Քաղաքացիական հայցի մեջ նշված է, որ «Բոինգ»-ը վնասվել է Դոնեցկի իշխանությունների սխալ զինվորական գործողությունների հետևանքով:
Փաստաբանն ասել է, որ քաղհայցի պահանջը 900 միլիոն դոլար է, ապա ավելացրել, որ հայցի նպատակը ոչ թե գումարներն են, այլ, մասնավորապես, աղետի մանրամասները Գիրկինից իմանալը և նրան մեղադրանք առաջադրելը: