Ադրբեջանի զինված ուժերի՝ Նախիջևանում տեղակայված զորամասերից մեկում երեկ մահացել է շարքային Իման Իմանովը: Ինչպես հաղորդում է Haqqin.az ինտերնետային պարբերականը՝ վկայակոչելով «Ենի Մուսավաթ» թերթը, զինծառայողի մահվան պատճառը արևային հարվածն է:
25-ամյա Իմանովը Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ էր:
Ադրբեջանական կայքը հիշեցնում է, որ շոգ եղանակի հետ կապված՝ բանակում հատուկ ռեժիմ է մտցվել, ինչի մասին քանիցս հաղորդել է երկրի պաշտպանության նախարարությունը: