Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն Հայաստանում երկրի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատել է Իվան Կուխտային: Երեկվա հրամանագրի տեքստը հրապարակված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքէջում:
Կուխտան Հայաստանում Ուկրաինայի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2010 թվականի հոկտեմբերից: