Թուրքիայում անօրինական կերպով Սիրիայի սահմանը հատելու և «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը միանալու փորձի ժամանակ 45 օտարերկրացի է ձերբակալվել: Նրանց մեջ եղել են նաև կանայք և երեխաներ:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ձերբակալվածների մեծ մասը Տաջիկստանի քաղաքացիներ են: Այդուհանդերձ, Անկարայում Տաջիկստանի դեսպանատունը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ պաշտոնական տվյալներ չունի ձերբակալվածների վերաբերյալ:
Ավելի վաղ Տաջիկստանի իշխանությունները հայտարարել էին, որ իրենց գնահատականներով՝ 300 տաջիկ արդեն իսկ միացել է Սիրիայում և Իրաքում տեղակայված «Իսլամական պետության» զինյալներին: