Առնվազն 35 մարդ զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են Բաղդադում պայթյունների հետևանքով։
Տեղի ոստիկանությունը հաղորդում է Իրաքի մայրաքաղաքի տարբեր հատվածներում երեք պայթյունների մասին, որոնցից մեկը տեղի է ունեցել շուկայում։
Որևէ մեկը չի ստանձնել պայթյունների կազմակերպման պատասխանատվությունը։ Իրաքում համոզված են, որ դրանց հետևում կանգնած է ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորումը։