Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին նոյեմբերին պատրաստվում է նոր մաքսատուն գործարկել: Այսօր՝ ներդրողների խորհրդաժողովի ժամանակ Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր մաքսատունը գործելու է բոլորովին նոր կանոններով: Ըստ բարեփոխումների հերթական ծրագրի, նոր մաքսատանը չեն լինի մաքսավորներ և իրավապահներ:
Վրաստանի նախկին նախագահ, կոռուպցիայի դեմ պայքարի իր փորձերով հայտնի Սաակաշվիլին խոստացել է, որ նոր մաքսատանն աշխատելու են միայն «երիտասարդ աղջիկներ և տղաներ՝ մոդելի արտաքինով»:
«Որովհետև նրանք այնտեղ ոչինչ չեն որոշելու, և դա ընդհանրապես նրանց գործը չէ, ամեն ինչ տեղի է ունենալու համակարգչի միջոցով, իսկ նրանց գործը լինելու է նստելը, ժպտալը և փաստաթղթեր ձևակերպելը», - հայտարարել է Սաակաշվիլին։