Եվրոպական բանկի նախագահ Մարիո Դրագին խիստ թերահավատ է Հունաստանի տնտեսությունը փրկելու հնարավորությունների հարցում, քանի որ այդ երկրի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը բարեփոխումների վերջին փաթեթը պետք է ներկայացներ արդեն այսօր:
Reuters գործակալությունը, հղում անելով իտալական Il Sole 24 Ore օրաթերթին, փոխանցում է Եվրաբանկի ղեկավարի գնահատականը, ըստ որի՝ վերջինս համոզված չէ, թե այս ճգնաժամի լուծումը կգտնվի: Դրագին նաև հայտարարել է, թե չի հավատում, որ Ռուսաստանը կփրկի Աթենքին:
Հարցին, թե արդյո՞ք Հունաստանի փրկության հարցով նոր համաձայնություն չի լինի,Դրագին պատասխանել է․ - «Չգիտեմ, այս անգամ իսկապես շատ դժվար է»: