Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Ամերիկյան համալսարան, շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել բուհի ընթացիկ գործունեությանը, ուսումնառության պայմաններին և ծրագրերին:

«Սերժ Սարգսյանն այցելել է համալսարանի գրադարան, որն սպասարկում է ոչ միայն համալսարանի ուսանողադասախոսական անձնակազմին, այլ բաց է նաև հասարակության համար», - ասված է Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդագրության մեջ:

Սարգսյանը նաև զրուցել է աշխատակիցների հետ, հետաքրքրվել նրանց կողմից իրականացվող աշխատանքներով և մաղթել հաջողություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG