Մատչելիության հղումներ

Օհանյանը աշխատանքային շրջայց է կատարել հարավարևմտյան սահմանագոտում


Լուսանկարը՝ ՊՆ-ի
Լուսանկարը՝ ՊՆ-ի

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է հարավարևմտյան սահմանագոտում:

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, մարտական հենակետերում Օհանյանը ստուգել է պաշտպանական և ինժեներական կառույցների ամրությունն ու հուսալիությունը, հետևել է դիրքերի մարտավարական բնագծի և ամրաշինական կառույցների բարելավման, դիրքերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել սահմանի տվյալ հատվածում տիրող իրավիճակին:

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարն եղել է նաև 5-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում, ստուգել է սպառազինության և տեխնիկայի վիճակն ու պահպանման պայմանները: Իրականացված աշխատանքներն ընդհանուր առմամբ դրական են գնահատվել», - ասված է հաղորդագրությունում:

Աշխատանքային այցն ամփոփվել է բանակային զորամիավորման հրամանատարության հետ անցկացված խորհրդակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG