Աֆղանստանի կառավարությունը պատվիրակություն է ուղարկել Պակիստան՝ թալիբների հետ խաղաղության բանակցություններ սկսելու համար:
Հանդիպումը կլինի խաղաղության գործընթացի պաշտոնական մեկնարկը, մինչ այդ կողմերի միջև միայն ոչ պաշտոնական հանդիպումներ են տեղի ունեցել:
Ի դեպ, երեկ Քաբուլում հերթական ահաբեկչական գործողության թիրախում ՆԱՏՕ-ի ուժերի ուղեկցորդ խումբն է եղել: Ինքնասպան ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ՆԱՏՕ-ն հայտնել է, որ պայթյունի հետևանքով կորուստներ չունի: