Իրանի և վեց գերտերությունների բանակցությունները պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ դեռ կշարունակվեն, չնայած արդեն երկու անգամ ավարտվել է դրա համար սահմանված ժամկետը: Այս մասին պաշտոնապես հաղորդել է Եվրամիության արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյան Վիեննայում, որտեղ երեկ նախքան կեսգիշերը կողմերը պետք է վերջնական համաձայնության գային:
Այս անգամ պայմանագրի վերջնաժամկետ է սահմանվել հուլիսի 10-ը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքով՝ գործընթացը խոչընդոտող հիմնական խնդիրը Իրանի նկատմամբ սահմանված էմբարգոն է: