Եվրամիության վրդովված առաջնորդները վերջին հնարավորությունն են տվել Հունաստանի վարչապետին՝ համապարփակ բարեփոխումներ անցկացնելու և երկիրը ֆինանսական աղետից փրկելու համար:
Երբ Ալեքսիս Ցիպրասը երեկ չներկայացրեց բարեփոխումների սցենարը, Եվրամիության առաջնորդները, ոչ մեծ ցանկությամբ, այդուհանդերձ համաձայնել են վարչապետին մինչև հուլիսի 12-ը ժամանակ տալ, իսկ Եվրոպական բանկին էլ լիազորել են ապահովել Հունաստանի ձախողված բանկերի իրացվելիությունը մինչև սահմանված ժամկետը:
Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ սա ոչ միայն Հունաստանի, այլև Եվրամիության ապագայի խնդիրն է: