Մատչելիության հղումներ

Հայաստանում է Վրաստանի գյուղնախարարը


Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության
Լուսանկարը՝ Հայաստանի գյուղատնտեսության նախարարության

Աշխատանքային երկօրյա այցով երեկ Հայաստան է ժամանել Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օթար Դանելիան:

Հայաստանի գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ փորձի փոխանակման նպատակով Վրաստանի գյուղնախարարն այցելել է Հայաստանում գործող նորագույն տեխնոլոգիաներով հագեցած մի շարք տնտեսություններ:

Հայաստանի գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ վրացի գործընկերներն առավելապես հետաքրքրված են պահածոների արտադրության, ձկնաբուծական տնտեսությունների, անասնապահական ֆերմաների զարգացման հայկական փորձի ուսումասիրությամբ և իրենց երկրում ներդրման հնարավորություններով:

«Որպես հարևան երկրներ` մենք գյուղատնտեսության ոլորտում իրարից շատ բան ունենք սովորելու, և այս այցը հատկապես կարևոր է փորձի փոխանակման, ինչպես նաև գործընկերային հարաբերությունների սերտացման առումով»,- ասել է Կարապետյանը:

Նախարարի խոսքով` նախատեսվում է նաև իր պատասխան այցը Վրաստան:

Օթար Դանելիան, իր հերթին, հայտարարել է․ - «Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Պետք է նշեմ, որ մեզ շատ տպավորել է, թե որքան զարգացած է ձեր երկրում գյուղատնտեսության ոլորտը: Համոզված եմ, որ մենք շատ հարցերում կարող ենք միմյանց օգնել, աջակցել, փորձի փոխանակում իրականացնել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG