Մատչելիության հղումներ

Հրապարակվեցին ավտովթարից զոհված և տուժած ՊԲ զինծառայողների անունները


Հուլիսի 5-ին` ժամը 01:55-ի սահմաններում, Բերձոր-Ստեփանակերտ ավտոմայրուղու 28-րդ կիլոմետրում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի արդյունքում մահացել են Պաշտպանության բանակի զինծառայողներ 26-ամյա Սասուն Սամվելի Զիրոյանը և 28-ամյա Մարատ Գրիգորիի Թադևոսյանը, իսկ 23-ամյա Ալիկ Տիգրանի Պետրոսյանը և Սարգիս Արարատի Գևորգյանը ստացել են մարմնական վնասվածքներ, տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը:

«Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է Ղարաբաղի ռազմական գերատեսչության այսօրվա հաղորդագրությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG