Չիլիի ֆուտբոլի հավաքականը առաջին անգամ պատմության մեջ նվաճեց Ամերիկայի գավաթը։ Երկրի մայրաքաղաքում՝ Սանտյագոյում անցկացվող եզրափակչում Չիլին հաղթեց Արգենտինային։ Խաղի հիմնական և ավելացրած ժամանակներն ավարտվեցին 0-0։
Տասնմեկմետրանոցներն ավելի ճշգրիտ իրացրին չիլիցիները՝ 4-1 հաշվով հաղթելով մրցակցին։