Մատչելիության հղումներ

Պուտինը՝ Օբամային. Ռուս-ամերիկյան հարաբերությունները էական են միջազգային կայունության համար


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Անկախության օրվա առթիվ Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունները, չնայած երկու երկրների միջև առկա տարաձայնություններին, խիստ կարևոր են միջազգային կայունության և անվտանգության ապահովման համար։

Շնորհավորական հեռագրում Վլադիմիր Պուտինը վստահություն է հայտնել, որ երկխոսությունը կառուցելով հավասարության սկզբունքի և երկկողմ հարգանքի հիման վրա՝ Ռուսաստանը և ԱՄՆ-ը ի վիճակի են բարդագույն միջազգային խնդիրներին լուծումներ գտնել և արդյունավետորեն դիմակայել գլոբալ սպառնալիքներին ու մարտահրավերներին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG