Չի բացառվում, որ առաջիկայում Միացյալ Նահանգների կառավարությունը կալանք սահմանի այդ երկրի տարածքում գտնվող և Ռուսաստանի Դաշնությանը պատկանող սեփականության հանդեպ:
Այս մասին տեղեկացնում է լոնդոնյան Daily Telegraph օրաթերթը` նշելով, որ նման հայցով Վաշինգտոնի դատարան են դիմել Միխայիլ Խոդորկովսկու հիմնադրած ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին բաժնետերերը:
Նրանք ամերիկյան դատարանից պահանջում են ԱՄՆ-ի տարածքում կյանքի կոչել Հաագայի արբիտրաժային դատարանի վճիռը, որով Ռուսաստանից հօգուտ ՅՈՒԿՕՍ-ի բաժնետերերի պետք է գանձվի շուրջ 50 միլիարդ ամերիկյան դոլար: