Մատչելիության հղումներ

Բաղրամյանում հացադուլ անող երիտասարդներից մեկի ինքնազգացողությունը վատացել է


Հարություն Հարությունյանը Բաղրամյան պողոտայում, 2-ը հուլիսի, 2015թ.
Հարություն Հարությունյանը Բաղրամյան պողոտայում, 2-ը հուլիսի, 2015թ.

Վատացել է Բաղրամյան պողոտայում հացադուլ անող երիտասարդներից մեկի՝ Հարություն Հարությունյանի ինքնազգացողությունը. նա սուր ցավեր ուներ որովայնի շրջանում։ Տեղում աշխատող շտապօգնության բժիշկը ցավազրկող ներարկեց ու առաջարկեց նրան տեղափոխել հիվանդանոց, երիտասարդը, սակայն, հրաժարվեց։ Այս պահին նա շարունակում է հացադուլը Բաղրամյան պողոտայում։

Հիշեցնենք՝ Բաղրամյան պողոտայում նստացույցի երկու մասնակիցներ՝ Հարություն Հարությունյանը և Հայկ Պարիկյանը հունիսի 30-ից հացադուլ սկսեցին։ Երիտասարդները հայտարարեցին, որ հացադուլը շարունակելու են մինչև իրենց պահանջի կատարումը՝ «հոսանքի թանկացման չեղարկումը»:

Նույն օրը նրանք այս մասին տեղեկացրին նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Նշենք, որ Հարություն Հարությունյանը 28 տարեկան է, մասնագիտությամբ խոհարար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG