Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին՝ Մեդան քաղաքում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որը, ըստ վերջին տվյալների, 141 մարդու կյանք է խլել։
«Այս ծանր պահին կիսելով Ձեր և բարեկամ Ինդոնեզիայի ժողովրդի վիշտը` զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում», - Հայաստանի նախագահի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված է հեռագրում: