Մատչելիության հղումներ

Սիրիայում կռված ադրբեջանցիները հայրենիքում խիստ պատիժների արժանացան


Ապստամբ զինյալներ Սիրիայում, հունիս, 2015թ․
Ապստամբ զինյալներ Սիրիայում, հունիս, 2015թ․

Ծանր հանցագործությունների գծով Բաքվի դատարանը խիստ դատավճիռներ է հրապարակել Ադրբեջանի 9 քաղաքացիների նկատմամբ, որոնք Սիրիայում տարբեր զինված խմբավորումների կազմում մասնակցել են մարտական գործողություններին:

Haqqin.az-ի փոխանցմամբ՝ ամբաստանյալներից մեկը դատապարտվել է 15, հինգը՝ 14-ական տարվա, երկուսը՝ 13 տարի 4 ամսվա, մեկը՝ 4 տարվա ազատազրկման:

Ադրբեջանական ինտերնետային պարբերականը հայտնում է նաև, որ Աֆղանստանում, Պակիստանում, Սիրիայում և Իրաքում, հիմնականում՝ իսլամիստ գրոհայինների կողմից, կռվում են մի քանի հարյուր Ադրբեջանի քաղաքացիներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG