Մատչելիության հղումներ

Սարգսյանը պարգևատրել է ամերիկահայ բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ամերիկահայ բարերարներ Նաջարյանների ընտանիքի անդամներին՝ բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին, նրանց որդուն՝ Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին, նրա կնոջը և որդուն՝ Պալմիրա և Քրիստոֆեր Նաջարյաններին:

Հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով:

«Հանրապետության նախագահը շնորհավորել է իրենց գործունեությամբ ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Հայաստանում և Արցախում հայտնի բժիշկ-բարերարներ Վարդգես և Մերի Նաջարյաններին ու նրանց ընտանիքի անդամներին, շնորհակալություն հայտնել մեր ժողովրդի համար ամենադժվար պահերին՝ սկսած 1988թ. ավերիչ երկրաշարժից մինչև արցախյան ազատամարտի տարիներ, երբ վտանգելով իրենց կյանքը նրանք աշխատում էին խրամատներում և վրաններում՝ փրկելով հարյուրավոր զինվորների կյանքեր, մշտապես հայրենիքին զորավիգ լինելու, Հայաստանին ու Արցախին իրենց մասնագիտական գիտելիքներով և կարողություններով, մեծաթիվ նվիրատվություններով աջակցելու համար», - փոխանցում է նախագահականի լրատվական վարչությունը, հավելելով՝ Սարգսյանն ընդգծել է, որ ժողովուրդը ամերիկահայ բարերարների հայրենանվեր գործունեությունը չափազանց բարձր է գնահատում:

Նաջարյաններին այսօր ընդունել է նաև վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG