Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի (ՀՀ ԳԱԱ) Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը Միջազգային աստղագիտական միության որոշմամբ հռչակվել է տարածաշրջանային աստղագիտական կենտրոն, տեղեկացնում է Ակադեմիայի տեղեկատվական-վերլուծական կենտրոնը՝ նշելով, որ աստղադիտարանը ընդգրկվել է նաև ԱՊՀ-ի երկրների ինովացիոն համագործակցության միջպետական ծրագրում:
«Սույն թվականի հուլիսի 1-ի ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում, հաշվի առնելով Բյուրականի աստղադիտարանի նոր կարգավիճակը, որոշվեց մշակել աստղադիտարանի ռազմավարական ծրագիր և բարեփոխել կառավարման համակարգը», - ասված է հաղորդագրությունում։