Իրանն ու աշխարհի վեց գերտերությունները պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնության կգան մինչև հուլիսի 7-ը: Այսպիսի որոշում է կայացվել երեկ Վիեննայում:
Բանակցությունների առանցքում է պայմանագրի կնքումը, որով Թեհրանը զերծ մնա միջուկային ծրագրի մշակումից, փոխարենը՝ կթեթևացվեն Իրանի նկատմամբ պատժամիջոցները: