Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր ստորագրած օրենքով մինչև 2015-ի ավարտը երկարաձգվել է Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրի գործողության ժամկետը:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված համաձայնագրով նշված ապրանքները ազատվում են արտահանման տուրքից: Համաձայնագրի գործողության ժամկետն ավարտվել էր 2014-ի դեկտեմբերի 31-ին: