Հիվանդանոցում մահացել է Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը՝ այսօր իր մեքենայում տեղադրված ռումբի պայթյունից ստացած վիրավորումներից:
Վերջերս «Իսլամական պետության» զինյալները հարձակումներ են սկսել Եգիպտոսի արդարադատության ոլորտի պաշտոնյաների դեմ այն բանից հետո, երբ Եգիպտոսը մահապատժի է ենթարկել վեց ԻՊ զինյալների: