Հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից հայ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կամիտեն։
«Հունիսի 26-ին, ժամը 19:00-ի սահմաններում, Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում, հակառակորդի կողմից ազգային, ռասայական, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանելու դիտավորությամբ արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պայմանագրային զինծառայող Արման Մայիսի Եփրեմյանը», - ասված է կոմիտեի հաղորդագրությունում:
Կատարվում է նախաքննություն: