Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուս կատարած այցի շրջանակում այսօր հանդիպել է Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հետ:
ԱԺ լրատվական վարչության հաղորդմամբ, հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը, երկու երկրների քաղաքական և տնտեսական կապերին առնչվող հարցերի:
Տարածաշրջանային կայունության և անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը՝ Էդուարդ Շարմազանովը դատապարտել է հակամարտությունների ռազմական ճանապարհով լուծումը և անթույլատրելի համարել Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունը: Վլադիմիր Անդրեյչենկոն իր հերթին նշել է, որ Բելառուսը ԼՂ հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում: