Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների համար հունիսի 30-ին նշանակված վերջնաժամկետը չեն պահպանի:
«Մենք ասել ենք, որ բանակցությունները կարող են անցկացվել հունիսի 30-ից մի քանի օր հետո էլ, եթե լրացուցիչ ժամանակի կարիք ունենք»,- ասել է անանուն մնալ ցանկացող այդ պաշտոնյան լրագրողներին:
Իրանի հարցով Վիեննայի բանակցություններին մասնակցում են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին և Իրանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի արտգործնախարարները՝ ռուս և չին պաշտոնյաների հետ միասին:
Բանակցությունների նպատակը Իրանի միջուկային ծրագրի կրճատումն է՝ արևմտյան պատժամիջոցները թուլացնելու դիմաց: