Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ ցույցի մասնակիցների շարքերում կան երիտասարդներ, որոնց մոտ կան պայթուցիկ սարքեր: Փոխոստիկանապետը չմանրամասնեց, թե ինչ պայթուցիկ սարքերի մասին է խոսքը։
«Տեղը հստակեցնեմ՝ աղբամանների կողքերը և դիմացը, ինչպես նաև ոչ սթափ վիճակում գտնվող լուրջ քանակի մասսա կա», - հայտարարեց Օսիպյանը։
Փոխոստիկանապետը կենդանի պատ կազմած պատգամավորներին կոչ արեց՝ քայլեր ձեռնարկել այդ սարքերն այնտեղից հեռացնելու համար: Նա նաև նշեց, որ ոստիկանությունը ևս քայլեր է ձեռնարկում պայթուցիկ ունեցող անձանց տարածքից հեռացնելու համար։
Հովհաննես Մովսիսյան