Այսօր ավարտվեցին մրցումները Բաքվի Եվրոպական խաղերում։
Առաջին Եվրոպական խաղերում ամենամեծ թվով մեդալները բաժին հասան Ռուսաստանին. ռուսաստանցի մարզիկները նվաճեցին 164 մեդալ, որոնցից 79-ը՝ ոսկե, 40-ը՝ արծաթե և 45-ը՝ բրոնզե։
56 մեդալով, որոնցից 21-ը՝ ոսկե, 15-ը՝ արծաթե և 20-ը՝ բրոնզե, երկրորդ տեղը զբաղեցրեցին խաղերը հյուրընկալած Ադրբեջանի մարզիկները։
Երրորդ տեղում բրիտանացիներն են՝ 47 մեդալով, որոնցից 18-ը՝ ոսկե, 10-ը՝ արծաթե և 19-ը՝ բրոնզե։
Հայաստանը 1 արծաթե մեդալով ամփոփիչ աղյուսակում 36-37-րդ տեղերն է կիսում Կիպրոսի հետ։
Մեդալներ շահած 43 երկրների աղյուսակը եզրափակում են Ֆինլանդիան, Կոսովոն և Մոնտենեգրոն՝ 1-ական բրոնզե մեդալով։