Երևանի Ֆրանսիայի հրապարակում, որը անցած գիշեր ցուցարարները որոշ ժամանակով փակել էին՝ փակելով նաև Մաշտոցի պողոտան, այսօր ոստիկանության հավելյալ ուժեր կտեղակայվեն: Այդ մասին հայտնեց Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը՝ վստահեցնելով, որ Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա անցկացնողները անհանգստանալու առիթ չունեն, և իրենց նպատակը քաղաքում կարգուկանոնն ապահովելն է: