Մատչելիության հղումներ

Հուլիսի 5-ին՝ հանրաքվե Հունաստանում


Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել է, որ հուլիսին 5-ին հունաստանցիները պետք է արտահայտեն իրենց վերաբերմունքը «Եվրամիության և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից վերջնագրի տեսքով ներկայացված անտանելի ծանր բարեփոխումների փաթեթի նկատմամբ»:

Ցիպրասի բնութագրմամբ, այդ փաթեթի նպատակը «հույներին նսեմացնելն է», սակայն ինքը «կհարգի ժողովրդի կայացրած ցանկացած որոշում», Աթենքում կայացած ասուլիսում նշել է Հունաստանի վարչապետը:

Ուրբաթ օրը Աթենքում Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներ Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Հունաստանի վարչապետի են փոխանցել վարկատուների վերջնագիրը՝ զգուշացնելով, թե այն մերժելու դեպքում երկիրը դեֆոլտի վտանգի առջև կհայտնվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG