Ռուսաստանում 80-ականների վերջից թմրամոլների թիվը ավելացել է 146 անգամ, ուրբաթ օրը հայտարարել է Ռուսաստանի թմրանյութերի շրջանառության վերահսկման դաշնային ծառայության ղեկավար Վիկտոր Իվանովը:
Նրա փոխանցմամբ Ռուսաստանում այսօր շուրջ 7 միլիոն մարդ կախվածություն ունի թմրանյութից, իսկ 2010-ից առ այսօր թմրանյութի զոհ է դարձել 15-ից մինչև 40 տարեկան 350 հազար մարդ: