Ոստիկանությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ այս պահի դրությամբ Մաշտոցի պողոտան ամբողջությամբ բաց է:
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարների մի մասը Ազատության հրապարակից սկսած երթի ընթացքում, անցնելով Մաշտոցի պողոտայով, փակել էին ճանապարհը և հայտարարել, որ մեկ ժամանոց նստացույց են անելու, ինչին ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր, որ եթե պողոտան չբացեն, ոստիկանությունը ստիպված կլինի դիմել կտրուկ գործողությունների։
Այս հայտարարությունից րոպեներ անց էլ հենց տեղի ունեցավ ոստիկանական նոր ուժերի տեղակայումը Բաղրամյան պողոտայի արգելապատնեշի մոտ:
Այժմ ցուցարարների խումբը հեռացել է Մաշտոցի պողոտայից, երթևեկությունը վերականգնվել է:
Նշենք, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող ակտիվիստներին այսօր աջակիցների մեծ բազմություն է միացել:
Հասմիկ Գրիգորյան