ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ԱԺ պատգամավորներ Տաճատ Վարդապետյանը, Գագիկ Մելիքյանը և Արծվիկ Մինասյանը, հունիսի 29-ին կմեկնի Մինսկ՝ Հայաստանի և Բելառուսի Ազգային ժողովների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով:
ԱԺ տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի, Բելառուսի Ազգային ժողովի Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի, Բրեստի մարզային և քաղաքային իշխանությունների ղեկավարության հետ:
Խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաև Բրեստի ամրոցի ազատագրման համար զոհված հայ զինվորի հիշատակին նվիրված խաչքարի բացմանը: