Մոսկվայում 85 տարեկանում մահացել է Ռուսաստանի նախկին վարչապետ, նախկին արտգործնախարար, դիվանագետ և արևելագետ-գիտնական Եվգենի Պրիմակովը։
Նրա մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Նախագահին հայտնել են այդ տխուր լուրը, նախագահը ցավակցություն է հայտնում Եվգենի Մաքսիմովիչի ազգականներին և բարեկամներին», - ասել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Պրիմակովը կարողանում էր ընկեր լինել և չդավաճանել, նա կարողանում էր պատասխանատվություն վերցնել և այն չդնել ուրիշների վրա», - ասել է Ռուսաստանի նախկին վարչապետ Սերգեյ Ստեպաշինը։