Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը վարորդներին առաջարկում է շրջանցել Բաղրամյան պողոտան


Ճանապարհային ոստիկանությունը ավտովարորդներին առաջարկում է շրջանցել Բաղրամյան պողոտայի փակ հատվածը:

«Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում անօրինական հավաքի անցկացմամբ պայմանավորված՝ անհնարին է դարձել և ամբողջովին դադարեցվել է երթևեկությունը Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածում, ինչը լուրջ դժվարություններ է հարուցում երթևեկության մասնակիցների համար», - ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում: - «Քաղաքացիների տեղաշարժն ապահովելու և երթևեկության պարտադրված ծանրաբեռնվածությունը հնարավորինս վերաբաշխելու նպատակով՝ Արաբկիր, Դավիթաշեն, ինչպես և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններից դեպի Երևան քաղաքի կենտրոն երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկում ենք երթևեկության համար փակ հատվածը շրջանցել Պռոշյան-Պարոնյան-Գր. Լուսավորիչ կամ Կիևյան-Լենինգրադյան-Աթենքի փողոցներով»:

Բացի այդ, ինչպես նշված, այնպես էլ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Էջմիածին քաղաք երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին ՃՈ-ն խորհուրդ է տալիս Երևան քաղաքի կենտրոնը շրջանցել Դավիթ Բեկ- Ռոստովյան երթուղով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG