Մատչելիության հղումներ

«Հյուման ռայթս հաուս»-ը կոչ է անում հետաքննել ոստիկանության կողմից ուժի կիրառումը


ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 29-րդ նստաշրջանում «Հյուման ռայթս հաուս» (Մարդու իրավունքների տուն) հիմնադրամը Հայաստանի կառավարությանը կոչ է արել հետաքննել հունիսի 23-ին ոստիկանության ստորաբաժանումների կողմից ուժի կիրառումը։

«Ավելին` մենք կոչ ենք անում լիարժեք երաշխավորվել խաղաղ ցույցերի, այդ թվում` ինքնաբուխ ցույցերի իրավունքը: Իշխանությունները պետք է նաև ապահովեն, որ լրագրողները և ԶԼՄ-ների աշխատողներն ազատ ու առանց արգելքի ծավալեն իրենց մասնագիտական գործունեությունը։ Ոստիկանության բռնությունների մանրակրկիտ և ինքնուրույն հետաքննություն իրականացնելով` Հայաստանը մեկ քայլ կանի խաղաղ բողոքների և հավաքների իրավունքի վերաբերյալ երկու Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացքում ստացված առաջարկությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG