Մատչելիության հղումներ

Նախագահը ցավակցական ուղերձ է հղել Կաթողիկե Հայոց կաթողիկոսի մահվան կապակցությամբ


Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 27-ը մայիսի, 2014թ.
Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոսը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Երևան, 27-ը մայիսի, 2014թ.

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս պատրիարք Ներսես Պետրոս տասնիններորդի մահվան կապակցությամբ:

«Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը: Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման գործում: Կաթողիկոս Պատրիարքը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, իր մեծ և արդյունավետ մասնակցությունը բերեց հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կատարմանը: Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր հոգևոր առաջնորդի և հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան կապակցությամբ»,- Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասված Սերժ Սարգսյանի ցավակցական ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG