Հիմք ընդունելով Երևանի հատակագիծը, ինչպես նաև Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի երկու տրանշներով նախատեսվող քաղաքային մայրուղու շինարարությունը, կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ Երևանի և Արարատի մարզի Արգավանդի և Գետափնյայի գյուղական համայնքների վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչեց բացառիկ՝ գերակա հանրային շահ: