Մատչելիության հղումներ

Ավակովը ֆեյսբուքյան էջում գրառում է հրապարակել՝ այն սկսելով «Իմ թանկագին Հայաստան» ձևակերպմամբ


Արսեն Ավակով, արխիվ
Արսեն Ավակով, արխիվ

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ուղերձ՝ այն սկսելով «Իմ թանկագին Հայաստան» ձևակերպմամբ:

«Իմ թանկագին Հայաստան, կար մի օր, երբ մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր, թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով, ուկրաինական դրոշի ներքո՝ սառած, ծեծված և ձնաթաթախ: Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվեց դուրս բերել հատուկ ջոկատայինների ջարդուփշուր արած բարիկադների առաջին գծից:

Ոտքերը ցավում էին: Ձեռքերը սառել էին սառնամանիքից՝ առանց ծեծկռտուքի ժամանակ կորցրած ձեռնոցների: Իսկ մենք, մենք այդ անիծյալ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց՝ Մայդան: Որպես խորհրդանիշ», - գրել է Ավակովը:

Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարարը եզրափակել է. - «Մենք այդ ժամանակ այնտեղ տարանք այն թեյը: Մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամքը դեպի ազատություն…»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG