Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի ԱԳՆ-ը մտահոգված է ուկրաինական իրավիճակով


Ուկրաինացի զինվորականները Կիևի շրջանում, արխիվ
Ուկրաինացի զինվորականները Կիևի շրջանում, արխիվ

Ուկրաինայի արևելքում հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով անցած մեկ օրում վիրավորվել է 4 զինծառայող: Այս մասին հայտարարել է ուկրաինական բանակի ներկայացուցիչը: ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը երեկ էր հայտարարել, որ վերջին շրջանում իրավիճակն Արևելյան Ուկրաինայում աստիճանաբար սրվում է:

Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարների փարիզյան երեկվա հանդիպումից հետո Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մանրամասնել է, որ որոշում կա փոխանակել գերիներին, Կարմիր խաչի միջոցով օգնություն հասցնել պատերազմական գոտու բնակիչներին, ամբողջությամբ հետ քաշել ոչ միայն զրահատեխնիկան ու խոշոր տրամաչափի, այլ նաև մինչև 100 միլիմետր տրամաչափի զենքերը:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի փոխանցմամբ, ռուսական կողմը կարևոր է համարում, մասնավորապես, որ անվտանգության ենթախումբը քայլեր ձեռնարկի Շիրոկինո բնակավայրի ապառազմականացման ուղղությամբ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը կողմերին կոչ է արել խստորեն կատարել Մինսկի համաձայնագրի պահանջները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG